Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Քամին հյուսիսարևմտյան' 2-7 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +6 աստիճան, դեկտեմբերի 8-ին' +7, դեկտեմբերի 9-ին' +6, դեկտեմբերի 10-ին' +5, դեկտեմբերի 11-ին' +6 աստիճան: