Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում՝ «Ադորա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայատված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի պետհամարանիշի 07 ZT 010 և թիվ 31 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի պետհամարանիշի 3071Տ (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Գ. Հ.-ին և Տ. Զ.-ին հոսպիտալացրել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր կայուն: Իսկ տուժած Ա. Պ.-ին հրշեջ-փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: