Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվում է Յուրա Մովսիսյանի տրանսֆերային իրավունքը վարձավճարով տալ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին»: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:

Ավելի վաղ ամերիկյան ակումբի ղեկավարությունն՝ ի դեմ գլխավոր մենեջեր Քրեյգ Վեյբելի, հայտարարել է Հայաստանի հավաքականի հարձակվողի ծառայություններով ակումբի հետաքրքրվածության մասին:

Ներկա պահին «Ռեալ Սոլթ Լեյքը» մոսկովյան թիմի հետ բանակցում է Մովսիսյանի վարձավճարով տեղափոխության մասին: Ամերիկյան կողմը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը, որն, ոչ պաշտոնական տվյալներով, 2.2 մլն եվրո է: Ռուսական ակումբը կողմ է միայն ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքին: Սակայն բարձր աշխատավարձի պատճառով Մովսիսյանի նկատմամբ ակումբների հետաքրքրվածությունն այնքան էլ մեծ չէ, այս մասին գրում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Սպարտակում» հանդես է գալիս 2013թ-ից: