Այսօր ԱԺ-ում ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի ունեցվածքին, նշեց, որ ըստ «օդից կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնական լիազորությունները չարաշահել է, այդպիոսով դառնալով երրորդ հանրապետության ամենախոշոր սեփականտերերից մեկը»:

 

Փաշինյանը ներկայացրեց Աբրահամյանի ունեցվածքը՝ հայտարարագրից դուրս. «Ըստ օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանը Կենտրոնում երկու նորակառույց բարձրահարկ շենքի սեփականատեր է, փոքր Կենտրոնում շուրջ 20 բնակարան ունի: Հովիկ Աբրահամյանին են պատկանում մի քանի տասնյակ գազալցակայաններ և բենզալցակայաններ ամբողջ Հայաստանի տարածքով: Նրան է պատկանում «Արտֆուդ» ընկերության 50 տոկոսը, «Արարատ» ցեմենտի 30 տոկոսը, խաղատներ, հանգստյան տուն Ղրիմում, հողամաս և հանգստան տներ Ծաղկաձորում: 

 

Ըստ օդից կախված լուրերի, այս ամենը Աբրահամյանը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:

 

Ի պատասխան Փաշինյանի Աբրահամյանն ասաց. «Մի կախված մարդ ուզում է մեր տրամադրությունը փչացնել, բայց ես ուզում եմ հայտարարել, որ իմ հայտարարագրից ավել ինչ կախված մարդը ներկայացրեց, նվիրում եմ իրեն»:

 

Գալուստ Սահակյանն էլ մինչ Փաշինյանին ձայն տալը, նշեց. «Օդից կախված մնա, թե արձագանքե՞ք», Փաշինյանն էլ նշեց. «Էտ դեռ հարցա, ով օդից կախված կմնա»:

Մանրամասները՝ տեսանյութում.