Դեկտեմբերի 9-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենաները (մոտ 20 բեռնատար) մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: