Ցանկանում ենք խաղին ամեն ինչ անել՝ խմբում առաջին տեղը գրավելու համար: Այս մասին Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրում ՊԱՕԿ-ի դեմ կայանալիք խաղից առաջ ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

«Հուսով եմ՝ կխաղանք այնպես, ինչպես մարզվել ենք: Վերջին օրերում թիմը թարմ տպավորություն է թողնում և որ հաղթանակի կարոտ է: Դեռ օպտիմալ կերպով չենք իրականացրել մեր առաջադրանքները: Ցանկանում ենք խաղին ամեն ինչ անել՝ խմբում առաջին տեղը գրավելու համար: Պետք է ՊԱՕԿ-ի դեմ հանդիպմանը լավ խաղ ցույց տանք»,- Տուխելի խոսքը մեջբերում է ruhrnachrichten-ն: