Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի ՈւԵՖԱ-ի կազմած թեկնածուների թվում:

Լավագույնի կոչմանն են հավակնում նաև Գյոքհան Գյոնուլը՝ «Ֆեներբախչե», Էրիկ Լամելան՝ «Տոտենհեմ», Բրայան Ռուիսը՝ «Սպորտինգ», Դրիս Մերտենսը՝ «Նապոլի», Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը՝ «Շալկե», Պիոտր Տրոխովսկին՝ «Աուգսբուրգ» և Նաթանիել Քլայնը՝ «Լիվերպուլ»:

Հիշեցնենք, որ ՊԱՕԿ-ի դեմ հանդիպմանը Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին: Դորտմունդցիները սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեցին հույներին, բայց դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ:

Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ: