Հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու պահանջով՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում, ինչին հաջորդեց երթը:

 

 

«Մենք միասին գտնվում ենք արտակարգ, ճգնաժամային իրավիճակում, որ պահանջում է նաև արտակարգ լուծումներ, որոնք պետք է լինեն ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլ գործողությունների: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հասկանա, որ մենք չունենք մեկ սերունդ ևս սպասելու, շահառությունը չունենք»,- իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

 

Ցուցարարները եղան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, որտեղ ոստիկանները պատ էին կազմել՝ փակելով շենքի մուտքը:

 

 

Երթն ավարտվեց Ազատության հրապարակում, որտեղ էլ կշարունակեն արդեն 11-րդ օրը շարունակվող նստացույցը: