Ամերիկացի ռոք երգչուհի Ջենիս Ջոփլինին պատկանող Porsche 356C ավտոմեքենան աճուրդում վաճառվել է 1,76 մլն դոլարով:

 

Սկզբնապես սպասվում Էր, որ 1964 թվականին թողարկված ավտոմեքենան աճուրդում կվաճառվի ոչ ավելի, քան 600 հազար դոլարով: Սակայն անհայտ հավաքորդն ավտոմեքենայի համար վճարել Է գրեթե երեք անգամ ավելի մեծ գումար:

 

RM Sotheby's-ի անցկացրած աճուրդի թոփ-լոտը դարձել Է մրցարշավային Ferrari 290MM-ը, որը 1956 թվականին թողարկվել Է արգենտինացի լեգենդար ավտոմրցարշավորդ Խուան Մանուել Ֆանխիոյի համար: Այն վաճառվել Է 28 մլն դոլարով:

 

Աճուրդում նաեւ բրիտանական արտադրության ավտոմեքենայի գնի ռեկորդ Է սահմանվել: Այժմ այն պատկանում Է 1964 թվականի արտադրության Aston Martin DB4GT Zagato ավտոմեքենային: Այն գնել են 14,3 մլն դոլարով:

 

Ջենիս Ջոփլինը կյանքի 28-րդ տարում մահացել Է 1970 թվականին: Չնայած այն բանին, որ նա հասցրել Է ձայնագրել ընդամենը չորս ալբոմ, երգչուհին համարվում Է ռոքի եւ բլյուզի բոլոր ժամանակների լավագույն կատարողներից մեկը:

 

Porsche 356C ավտոմեքենան Ջոփլինի պատվերով զարդարվել Էր վառ, մարդու ներաշխարհի վրա ազդող նկարներով: Նրա մահից հետո մեքենան ցուցադրվել Է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում:

 

RM Sotheby's աճուրդների տունն ստեղծվել Է այս տարի՝ պատմական ավտոմեքենաների բնագավառում մասնագիտացող RM Auctions տան եւ աճուրդների հսկայի՝ Sotheby's-ի միաձուլման արդյունքում: Դեկտեմբերի 10-11-ին անցկացված աճուրդը նոր տան համար դեբյուտային Է դարձել: