Թուրքիայի Վան նահանգում այսօր՝ դեկտեմբերի 12-ին երկու միկրոավտոբուսների մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել: «Սինհուա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս վեցը՝ վիրավորվել:

 

 

Նախնական տվյալներով՝ միկրոավտոբուսներից մեկն ուսանողների էր տեղափոխում, ովքեր գնում էին քննության:

 

 

Միջադեպի մանրամասները ճշտվում են: