Փարիզի արվաձանում անհայտ տղամարդը գրասենյակային դանակով հարձակվել է դպրոցի ուսուցչի վրա: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:

 

 

Հաղորդվում է, որ հարձակվողը եղել է դիմակով և ձեռնոցներով: Ականատեսների փոխանցմամբ՝ նա հարձակման ժամանակ հայտարարել է «Իսլամական պետությանը» աջակցելու մասին:

 

 

Ուսուցիչը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: