ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքանդր Լուկաշևիչը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ավելի վաղ Անկարան հայտարարել է, որ կանի հնարավորինը՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համար:

 

«Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերն ապակառուցողական են և ոչ մի շարունակություն չեն կարող ունենալ»,- ասել է Լուկաշևիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով Թուրքիայի ղեկավարության այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին: