Այսօր պարզ դարձավ, թե քանի օր կտևի հանրակրթական դպրոցների աշակերտների ձմեռային հանգիստը: Այդ ուրախ լուրը հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: 

 

Եգանյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին տեղեկացրեց, որ ձմեռային արձակուրդները կսկսեն դեկտեմբերի 28-ին: Առաջին և երկրորդ դասարանցիները կհանգստանան 28 օր՝ մինչև հունվարի 24-ը ներառյալ: Արձակուրդն ավելի կարճ կտևի երրորդից տասներկուերորդ դասարանցիների համար, ովքեր կհանգստանան մինչև հունվարի 10-ը ներառյալ՝ 14 օր: