Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եվրոպական հինգ առաջատար առաջնություններում հանդես եկող՝ ներկայումս ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների ցանկում է:

Կիսապաշտպանն իր ակտիվում ունի 7 գոլային փոխանցում:

Ցանկը գլխավորում է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը:

Ցանկն ունի հետևյալ տեսքը. 

Մեսութ Օզիլ - 13

Ռաֆաել - 8

Ժերար Դելոֆեու  - 7

Դուգլաս Կոստա - 7

Հենրիխ Մխիթարյան - 7