Արգենտինյան «Ռասինգ» ակումբը հրաժարվել է Turkish Airlines-ի հետ հովանավորչական գործարք կնքելուց: Այս մասին գրում է Apertura.com-ը:

«Ֆուտբոլում մարզաշապիկը և և ակումբի գույները պետք է անբիծ լինեն: Դրանք ճանաչելի են դարձնում ակումբը երկրպագուների համար: Այդ պատճառով էլ աշխարհում ոչ մի երկրպագու չի ցանկանա, որ իրենց թիմը մարդու իրավունքները խախտող ղեկավարություն հովանավորի»,- հայտարարել է Հարաֆային Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ղեկավար Ալֆոնսո Տաբակյանը:

Հավելենք, որ ավելի վաղ նույն պատճառով արգենտինյան մեկ այլ ալումբ' «Սան Լորենսոն», հրաժարվել էր Ադրբեջանի հետ գործարքից: