Թուրքիայի նավահանգիստներում 27 ռուսական նավ է կալանավորվել:

 

 

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, վերջին մի քանի օրում ռուսական կողմը սևծովյան նավահանգիստներում կալանավորել է թուրքական 8 նավ, իսկ Թուրքիան 27 ռուսական նավ:

 

 

Հաղորդվում է, որ կալանավորման պատճառներից մեկը՝ մի շարք անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունն է: Միջադեպի այլ պատճառներն ու հանգամանքները չեն հաղորդվում: