Երեկ կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել 13 հարց, ևս 3 լրացուցիչ հարցեր են քննարկվել, դրանք վերաբերել են քաղաքի տարբեր հատվածներում վարձակալությամբ հողատարածքների տրամադրմանը, ավագանու նախկին որոշումներում որոշակի փոփոխություններ կատարելուն, անապահով մի քանի ընտանիքների դրամական աջակցություն ցուցաբերելուն և այլն: Ավագանու այսօրվա նիստի ժամանակ հայտնի է դարձել, որ ստեղծվելու է Գյումրու ավագանու մշտական գործող 4 հանձնաժողով: Հանձնաժողովների կազմում ընդգրկվելու են ավագանու անդամներ, ովքեր քաղաքապետարանի տարբեր բաժինների պետերի և աշխատակիցների հետ համատեղ գործունեություն են ծավալելու:

Տեսանյութը պատրաստել է Հերմինե Մկրտչյանը