Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 4 պատահարի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 16-17-ն ընկած ժամանակահատվածում հանր ապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 5, խարդախության 2, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կողոպուտի, շորթման և յուրացման կամ վատնման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: