ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք չափազանց թանկ չէ՞ երկրի համար Սիրիայում պատերազմը, ասել է, որ Ռուսաստանը Սիրիայում պատերազմ չի սկսել:

 

«Մենք առանձին գործողություններ ենք իրականացնում: Ռազմական զորավարժությունների ծախսերը մասամբ վերաուղղորդվել են Սիրիայում ԶՈւ գործողություններին, դա բյուջեի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ներկայացնում»,- ասել է Պուտինը:

 

Նա հայտնել է, որ Ռուսաստանին հաջողվում է միավորել Սիրիայի բանակի և Սիրիայի զինված ընդդիմության ջանքերը ԻՊ-ի դեմ պայքարում։