Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Աուգսբուրգի» նկատմամբ 0:2 հաշվով հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանն իր հեղինակած գոլը նվիրել է երկրպագուներին:

«Ինչպես և խոստացել էի, գոլս նվիրում եմ ձեզ, երկրպագունե՛ր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը: