Սիրիայում պատերազմը ձգձվում է այն պատճառով, որ Արևմուտքի երկրները փորձում են իշխանափոխություն իրականացնել երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է NPO2 նիդեռլանդական հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը տարածվել է դեկտեմբերի 18-ին:

 

Նրա խոսքով՝ հակամարտությունը կարող էր ավարտվել մեկ տարում, եթե միջազգային հանրակցությունը «միջոցներ ձեռնարկեր, որոնք նպատակամղված կլինեին զինյալների շարքերը համալրող օտարերկրացիների հոսքը կանգնեցնելուն»: Մինչդեռ արևմտյան երկրներից ոչ մեկը, նախագահի խոսքով՝ պատրաստ չէ իրապես նպաստել պատերազմն ավարտելուն:

 

«Նրանցից ոչ մեկը, բացառությամբ Ռուսաստանի, Իրանի, նրանց դաշնակիցների ու այլ երկրների, որոնք քաղաքականապես աջակցում են Սիրիայի կառավարությանը… բայց ոչ Արևմուտքը, Արևմուտքում ոչ ոք պատրաստ չէ դրան»,- ասել է Ասադը: «Խնդիրն այն է, որ նրանք մինչ այժմ ամեն օր աջակցություն են ցուցաբերում զինյալներին… քանի որ ցանկանում են, որ լուծումը, որը նրանք քաղաքական լուծում են անվանում, դառնա իշխանափոխությունը երկրում: Ուստի այդ ամենը ձգձգվելու է»,- հայտարարել է Սիրիայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: