Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն արձագանքել է Ժոզե Մոուրինյուի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուն և իր ափսոսանքը հայտնել՝ խոսելով երկրում գոյություն ունեցող թափուր աշխատատեղերի մասին, տեղեկացնում է Independent.co.uk-ը:

«Վարչապետը միշտ տխրում է, երբ ինչ-որ մեկը կորցնում է աշխատանքը: Միևնույն ժամանակ վիճակագրության համաձայն Մեծ Բրիտանիայում կա մոտ 740 հազար թափուր աշխատատեղ»,- ասվում է Քեմերոնի մամուլի խոսնակի հայտարարության մեջ: