Թուրինի «Յուվենտուսը» փորձել է համաձայնության գալ Դորտմունդի «Բորուսիայի» հետ կիսապաշտպան Իլքայ Գյունդողանի տրանսֆերը գնելու հարցի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, գերմանական ակումբը մերժել է Իտալիայի չեմպիոնների առաջարկը:

Թե որքան գումար է առաջարկել թուրինյան թիմը դորտմունդցիներին, չի հրապարակվում:

Հավելենք, որ Գյունդողանն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում մասնակցել է 16 խաղի և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: