Իրաքի առնվազն 30 զինծառայող զոհվել է, մոտ 20-ը՝ վիրավորվել այդ երկրի բանակի դիրքերին ԱՄՆ օդուժի հարվածի հետևանքով: Այդ մասին Sputnik գործակալությանը հայտարարել է Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Հաքիմ ալ-Զամիլը:

 

Քաղաքական գործիչը պահանջել է, որպեսզի կառավարությունն իրականացնի միջադեպի հետաքննությունը: Նրա խոսքով՝ հարված է հասցվել 55-րդ բրիգադին, որը մեծ հաջողությունների է հասել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: 

 

Այս տեղեկատվությունն արդեն մեկնաբանել են Պենտագոնում, որի ներկայացուցիչ Ռոջեր Կաբինեսը նշել է, որ միջադեպի վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններից հետո՝ գերատեսչությունը տեղեկություններ է հավաքում: