Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել, հայտնում է Reuters-ը:

 

Նշվում է, որ դեպքի վայրում ծխի սյուն է բարձրացել:

 

Դեռևչս ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, սակայն գործակալությունը հաղորդում է, որ նախկինում քաղաքում ահաբեկչություններ է կազմակերպել «Աշ-Շաբաբ» հծայրահեղական խմբավորումը, որը կապված է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ: