Ինդոնեզիայում վթարի է ենթարկվել KAI T-50 Golden Eagle մարտական ռեակտիվ ինքնաթիռը:

 

Ողբերգությունը տեղի է ունեցել ավիաշոուի ժամանակ: Ավիաաղետի հետևանքով զոհվել է երկու մարդ:

 

Ինչպես տեղեկացնում է Detik պորտալը, կործանված օդանավը պատկանում էր Ինդոնեզիայի օդուժին: