Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը ժողովրդավարության հաստատման քողի ներքո հայտարարել է, որ կարող է 24 հազար դոլարի դրամաշնորհներ տրամադրել տարբեր ոչ կառվարական կազմակերպությունների և լրատվամիջոցների: Թեմաներն, իհարկե, նույնն են՝ քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքներ և այլն: Այսինքն, փաստացի ԱՄՆ-ն Հայաստանում որոշել է ընդլայնել իր գործակալների ցանցը և հիմա նոր «ագենտների» հավաքագրում է պատրաստվում իրականացնել, այնպես որ մոտ ապագայում կարող ենք սպասել նորահայտ ակտիվիստ-աշխուժակների, «պայքարողների» ի հայտ գալուն, նոր «ազատամարտիկների» ստեղծմանը, նոր «հալածյալների» և «հերոսների» ծլելուն, ինչպես նաև մի շարք պասիվացած, նույնիսկ մոռացված «հների» վերստին ակտկիվացմանը:

 

Սա տիպիկ «գունավոր հեղափոխությանը» նախորդող գործողությունների շարքի մի մասն է, որը կարող է տևել երկար տարիներ և իրականում ունենալ հեռահար նպատակներ: «Գունավոր հեղափոխությունների» զոհ դարձած բոլոր երկրները մինչ «հեղափոխությունն» անցել են այս փուլերով: Հայաստանում նույնպես ԱՄՆ-ն նման փորձեր անում է, սակայն առ այսօր դեռ էական հաջողություն չի արձանագրել և հուսով եմ՝ չի էլ արձանագրի:

 

Կարեն Վարդանյան