Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում 10:2 հաշվով  ջախջախիչ հաղթանակ տարավ «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ:

Դաշտի տերերի կազմում  պոկեր ձևակերպեց Գարեթ Բեյլը (25, 41, 61, 70), հեթ-տրիկի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման (48',79',90'), իր հաշվին  դուբլ գրանցեց Կրիշտիանու Ռոնալդուն (30'11 մետրանոց, 53'), մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Դանիլոն:

Հյուրերի կազմում աչքի ընկան Ամայան և Խոսաբեդը: Նշենք, որ «Ռայո Վալյեկանոյի» կազմում դաշտից հեռացվեցին Տիտոն(14) և Բաենան(28)