Հրապարակվել են կադրեր, որոնք ապացուցում են Չինաստանում առաջացած սողանքի սարսափելի ուժը: Նախօրեին այն հողին է հավասարեցրել Շենչժեն քաղաքում գնտվող մի ամբողջ թաղամաս, տեղեկացնում է ren.tv-ն:

 

Անհայտ կորած մարդկանց թիվը հասել է հարյուրի: Ընդամենը մի քանի վայրկյանում այնտեղ փլուզվել է մի քանի բնակելի տուն և գրասենյակային շենքեր: Բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:

 

Այս ողբերգության զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Փլատակներից արդեն յոթ մարդ է հանվել: