Շարունակելու եմ աշխատել, որպեսզի ավելի շատ գոլեր խփեմ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Ֆուտբոլիստը, մասնավորապես, նշել է. 

«Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանն եմ և շատ ուրախ եմ դրա համար: Ամեն ինչ անում եմ թիմի համար և կարծում եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում: Այս տարի կարող եմ ասել, որ ես մի քիչ հաջողակ եմ և գոլեր եմ խփում: Սակայն դա բավարար չէ, և ես շարունակելու եմ աշխատել, որպեսզի ավելի շատ գոլեր խփեմ, քանի որ դա լավ է ինչպես ինձ, այնպես էլ թիմի համար: Ես կարող եմ բավարարվել միայն ամենօրյա աշխատանքից հետո:

Այս տարի նոր մարզիչ ունենք՝ նոր փիլիսոփայությամբ և մենք փորձում ենք անել այն ամենը, ինչ նա մեզանից պահանջում է և ակնկալում: Շատ ուրախ ենք, որ ամեն ինչ լավ է ստացվում մեզ մոտ և կարող ենք գրեթե յուրաքանչյուր խաղում հաղթանակ տանել և շատ գոլեր խփել, ինչը կերջանկացնի մեզ և մեր երկրպագուներին:

Մեր նպատակն է՝ լինել Բունդեսլիգայի առաջին երեք տեղերում, որպեսզի Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք ստանանք, քանի որ գիտենք՝ այն ավելի լավն է, քան Եվրոպայի լիգան»: