Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմակայանն ուժեղացրել է մարտական ու փոխադրական ուղղաթիռներով՝ դրանք ուղարկելով Կուբանից: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

 

 

«Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից տեղ են հասցվել վեց միավոր Մի-24Պ ժամանակակից մարտական հարվածային ուղղաթիռներ և բանակային ավիացիայի Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներ: Ներկայումս Անդրկովկասի ռուսական զորամիավորումում ձևավորվել է բանակային ավիացիայի ուղղաթիռների էսկադրիլիա, կատարվում է ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքում»,-նշվում է հաղորդագրության մեջ: