Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի ինքնագրիչը վնասվածքներ ունի, գրանցված թռիչքային տեղեկատվության արտագրումը կիրականացվի հատուկ սարքավորման օգտագործմամբ:

 

 

Ինչպես տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, «սև արկղի» վերծանման աշխատանքներին կներգրավվեն հատուկ մասնագետներ, ովքեր կաշխատեն չիպերի բյուրեղային բեկորների հետ:

 

 

«Այսպիսով, առկա մեթոդով, որի ժամանակ օգտագործվում են Միջպետական ավիացիոն կոմիտեի արտադրած ստանդարտ սարքավորումները, գրանցված թռիչքային տեղեկատվության արտագրումը հնարավոր չէ' ներքին վնասվածքների պատճառով»,- դեկտեմբերի 21-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Օդատիեզերական ուժերի թռիչքների անվտանգության ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բայնետովը:

 

 

Նրա խոսքով' քանի որ կուտակիչը կորպուսի վնասվածքներ ունի, թռիչքային տեղեկատվության արտագրումը իրականացնելու համար աշխատանքներին կներգրավվեն մասնագետներ ՌԴ գիտահետազոտական ինստիտուտներից: «Սև արկղի» վերծանման համար բավական երկար ժամանակ կպահանջվի:

 

 

«Կարվի ամեն հնարավորը դրա հաջող իրականացման համար: Մենք Ձեզ պարբերաբար կտեղեկացնենք հետաքննության արդյունքների մասին»,- լրագրողներին հավաստիացրել է Բայնետովը: