Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում 20 մարդ զոհվել է ավիահարվածների հետևանքով, գրում է Reuters-ը:

 

Գործակալության տվյալներով՝ հարձակման նպատակը տներն էին, որոնք պատկանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին, ինչպես նաև նրա որդուն: Երկու օդային հարվածների արդյունքում վնասվել են մոտակայքում գտնվող տները: Զոհվել է Մոսուլի 12 խաղաղ քաղաքացի, ինչպես նաև վեց գրոհային:

 

Պարբերականը չի նշում, թե արդյոք զոհերի թվում կա ԻԼԻՊ-ի տեղացի առաջնորդը: Ներկայումս Իրաքում անօրինական հիմունքներով գտնվում են թուրքական զորքերը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկզբում հրաժարվել է դուրս բերել զինվորականներին և սարքավորումներն օտար երկրի տարածքից, սակայն հետագայում ընդառաջել է Իրաքին և համաձայնել դուրս բերել միայն մի մասը: