ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 23-ին' ժամը 07.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում (շուկայի մոտակայք), ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ Է. Մ.-ն (ծնված 1953թ.) վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը' Ս. Ս.-ն (ծնված 1953թ). տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: