Ֆուտբոլային գործունեությունից 8 տարով հեռացված Յոզեֆ Բլատերը հայտարարեց ֆուտբոլը լքելու մասին:

«Ես ավարտեցի աշխատանքս ֆուտբոլում: Մեր կազմակերպության նկատմամբ հավատս կորցրեցի մայիսի 27-ից, երբ ամերիկյան իշխանությունները միջամտեցին նրա աշխատանքին: Եվ հենց այդ օրը ՖԻՖԱ-ն ներկայացվեց որպես մաֆիայի կազմակերպություն: Իմ և Պլատինիի որակազրկումը անհեթեթություն է: Համաձայն շվեյցարական օրենսդրության՝ որպեսզի քեզ որակազրկեն 8 տարով, պետք է սպանություն կատարես կամ բանկ թալանես»,- Բլատերի խոսքը մեջբերում է wsj.com-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներ, համապատասխանաբար, Յոզեֆ Բլատերը և Միշել Պլատինին 8 տարով զրկվեցին ֆուտբոլային որևէ գործունեություն իրականացնելու իրավունքից: