Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն վերազինում է Ղրղըզստանի բանակը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին հակահարված տալու նպատակով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

«Մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, որպեսզի իրականացնենք Ղրղստանի զինված ուժերի վերազինման ծրագիրը, որպեսզի նրանք կարողանան դիմակայել այն սպառնալիքներին, որոնք բխում են աֆղանական ուղղությունից», - ասել է Շոյգուն:

 

 

Շոյգուն նշել է նաև ԱՊՀ-ի տարածքում ռազմական համագործակցության զարգացման կարևորությունը՝ կապված աճող միջազգային ահաբեկչության հետ: