Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հատնել իրեն հերթական անգամ Հայաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար և ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Պարտական լինելով ազգային հավաքականին' այսօր հերթական անգամ ճանաչվեցի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին և երկրպագուներին»:

Ֆուտբոլիստը նաև հրապարակել է հավաքականում իր առաջին ելույթից` Պանամայի դեմ 2007թ-ի հանդիպումից լուսանկար: