Հաջորդ «ազգընտիրը», որին պատրաստվում եմ ներկայացնել, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն է: Սովորության համաձայն՝ սկսում եմ դրականից. Ստեփան Դեմիրճյանը Կարեն Դեմիրճյանի որդին է: Այսքանը:

 

 

Եվ ընդհանրապես, եթե պետք է խոսենք այս «ազգընտիրի» մասին, բացի նրանից, որ նա Կարեն Դեմիճյանի որդին է, ուրիշ ոչինչ չենք կարող ասել, քանի որ զուտ որպես Ստեփան Դեմիրճյան նա առաձնապես ոչնչով աչքի ընկել՝ մեղմ ասած: Նախ, Ստեփան Դեմիրճյանը քաղաքականություն մտավ 1999-ից միայն, Կարեն Դեմիրճայի սպանությունից հետո, այսինքն, մուտքը արդեն պայմանավորված էր Դեմիրճյանի որդին լինելու գործոնով:

 

 

2003-ին, երբ նա ՀՀ նախագահի թեկնածու էր, իր օգտին քվեարկեցին միայն այն բանի համար, որ նա Կարեն Դեմիրճյանի որդին է, այլ ոչ թե նրա համար, որ նա ուներ քաղաքական գործչին և նախագահին բնորոշ հատկանիշներ: Այդ հատկանիշներից ոչ մեկը այդպես էլ չերևաց, քանի որ Ստեփան Դեմիրճյանը նույնիսկ նվազագույն տպավորիչ ելույթներ չէր կարողանում ունենալ, կարճ ասած՝ ասելիք էլ չուներ: 2003-ին տեղի հայտնի հեռուստաբանավեճի ժամանակ, երբ Դեմիրճյանի օպոնենտ Ռոբերտ Քոչարյանը նրանից փաստեր ուզեց կեղծիքների և բռնությունների դեպքերի վերաբերյալ, Դեմիրճյանը շփոթված պատասխանեց, թե հաջորդ օրը ինքը այդ ամենը գրավոր կներկայացնի: Սակայն այդ պահին ինքը ուղիղ եթերում էր և հաջորդ օր այլևս չէր լինի: Փաստորեն, քաղաքական գործիչը, որը երկրի նախագահ դառնալու հավակնություն ուներ, գնացել էր հեռուստաբանավեճի՝ նույնիսկ չպատրաստված, նույնիսկ չիմանալով, թե ինչպես հիմնավորի իր տեսակետները: Մի պահ պատկերացնենք՝ եթե Դեմիրճյանը դառնար նախագահ, ապա միջազգային որևէ բանակցության ժամանակ մեկ այլ երկրի նախագահի պետք է ասեր՝ «ես հիմա իմ մոտ ոչինչ չունեմ, բայց վաղը Ձեզ նամակով կուղարկեմ»...

 

 

Իսկ մենք դեռ ծիծաղում էինք ԱՄՆ Պետդեպի նախկին խոսնակ Ջեն Փսակիի վրա, ով լրագրողների հարցերին պատասխանում էր՝ «ես հիմա տեղեկություն չունեմ, բայց երբ վերադառնամ գրասենյակ՝ կճշտեմ»: Փաստորեն, Փսակին իր նախատիպը ունեցել է Հայաստանում և չի բացառվում, որ նրանից է սովորել շատ բան:

 

 

Վերադառնանք Կարեն Դեմիրճյանի որդուն. հենց լինելով Կարեն Դեմիրճյանի որդի՝ նա 2003-ից մինչ օրս ԱԺ պատգամավոր է: Նստած է դահլիճում, կոճակ է սեղմում, իսկ ուրիշ ի՞նչ անի: Նախաձեռնությամբ 12 տարվա մեջ 2 անգամ է ընդամենը հանդես եկել, այն էլ, բնականաբար, ոչ իր նախաձեռնությամբ, այլ իր խմբակցության հետ միասին, ելույթ 12 տարվա մեջ ընդամենը 9 անգամ է ունեցել, հարց ոչ մի անգամ չի տվել, իսկ այ բացակայությունների հարցում Ստեփան Դեմիրճյանը մեր ԱԺ-ի ռեկորդակիրներից է. նա 233 անգամ բացակայել է քվեարկություններից:

 

 

Բայց դե դա կարևոր չի, չէ՞ որ նա Ստեփան Դեմիրճյանի որդին է, հետևաբար նա նույնպես պետք է լինի երկրի օրենսդիր մարմնում և տնօրինի մեր ճակատագրերը:

 

 

Շարունակելի...

 

 

Կարեն Վարդանյան