Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն: Ինչպես տեղեկացնում է Bild-ը, դորտմունդյան թիմի սպորտային տնօրեն Միխայել Ցորկը բանակցություններ է վարում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ:

Նշվում է, որ ի սկզբանե կողմերի մոտ տարակարծություններ չկան նոր պայմանագրի պայմանների վերաբերյալ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ պարբերականը տեղեկացնում էր, որ Մխիթարյանին ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ն: