Ռուսաստանի գլխավոր շտաբից հաղորդել են, որ որ ռուս զինվորականները գրեթե 12 հազար բենզատար և բեռնատար են հայտնաբերել Զախոի մոտակայքում՝ դեպի Թուրքիա «Իսլամական պետության» գրոհայինների կողմից նավթի փոխադրման «արևելյան» երթուղու վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

 

Միևնույն ժամանակ, ռուս զինվորականները նշել են, որ Սիրիայից «հյուսիսային» և «արևմտյան» երթուղիներով դեպի Թուրքիա շարժվող բենզատարների քանակն էականորեն նվազել է:

 

 

Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զարմացած է այն հայտարարություններից, որ ԱՄՆ-ը չի տեսնում, թե ինչպես է նավթն ահաբեկիչներից մաքսանենգ ճանապարհով Թուրքիա հասնում: