Հայաստանում այս տարի հունվար-սեպտեմբերին սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունից օգտվել է շուրջ 100 հազար մարդ: 52 զբոսաշրջային օպերատորների կողմից կնքվել է շուրջ 50 հազար պայմանագիր: Հրավիրված ասուլիսին Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ աճը կազմում է 4,3 տոկոս:

 

 

«Տարվա ընթացքում այս ուղղությամբ կատարվեցին օրենսդրական բարեփոխումներ' կապված զբոսաշրջային օպերատորների հաշվառման և նրանց գործունեության հետ: Այնպիսի պայմաններ են սահմանվել, որ հնարավոր չարաշահումները հասցվեն նվազագույնի: Դրանից բացի, քայլեր են ձեռնարկվել, որ տուրօպերատորները բարձրացնեն ծառայությունների որակը և դրա վրաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնեն սպառողներին»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

 

 

Նրա խոքով, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման համակարգը էապես նպաստում է ներքին զբոսաշրջութան զարգացմանը , ինչպես նաև բարձացնում է մեր հայրենակիցների իրազեկվածության մակարդակը Հայաստանում և Արցախում զբոսաշրջային հնարավորությունների վերաբերյալ: