Երևանում դեկտեմբերի 28-ի գիշերը բռնկված հրդեհը հրո ճարակ է դարձրել երկու տուն ու խլել երկու մարդու կյանք: Ինչպես MediaMall.am-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեկտեմբերի 28-ին' ժամը 01.00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տան տանիքում, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԱԿ ՕԽ-ն և յոթ մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Մ.-ին պատկանող թիվ 135/1 և Գ. Գ.-ին պատկանող թիվ 135/2 տներում: Թիվ 135/1 տան բնակիչներ' 1928 թ. ծնված Հ. Մ.-ը, 1931 թ. ծնված Է. Մ.-ը և 1955 թ. ծնված Մ.-ը գտնվում են տանը, իսկ 1959 թ. ծնված Մ. Մ.-ը տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել՝ 06.26-ին:

 

Այրվել են թիվ 135/1 և 135/2 տներն ամբողջությամբ (մոտ 150քմ), թիվ 133 և թիվ 137 տների տանիքները՝ մասնակի:
Դեպքի վայրում են գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը և ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Վ.Հովսեփյանը: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ և հայտնաբերել 2 դի:
ՏԿԱԻՆ-ը կտա լրացուցիչ տեղեկություն:

 

Լրացում

Ժամը 10.26-ին հրշեջ-փրկարարները Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 135/1 տան սենյակում հայտնաբերել են 3-րդ (անձը չպարզված) դին:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 3 դի և տեղափոխել շտապօգնության ավտոմքենա: