ffa.am 2016 թ. մարտի 21-ից 29-ը ՖԻՖԱ-ի կողմից սահմանված է՝ որպես միջազգային ընկերական հանդիպումներ անցկացնելու ժամանակահատված: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև արդեն ձեռք է բերվել համաձայնություն այդ ընթացքում՝ ընկերական խաղերի համար նախատեսված առաջին օրը, Երևանում ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ:

Այս պահին ընթանում են բանակցություններ նշված ժամանակահատվածում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: