Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգման հույս ունի: Այդ մասին նա հայտարարել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թուրքիայի նախագահը նշել է, որ վերջին 10-ը տարում Մոսկվան և Անկարան մտերմացել են, չնայած երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամիին՝ համագործակցություն է ընթանում էներգետիկայի և առևտրի ոլորտներում:

 

 

Էրդողանի խոսքով՝ Անկարան կփորձի անել ամեն ինչ, որպեսզի վերականգնի Մոսկվայի հետ հարաբերությունները:

 

 

«Մենք չենք ցանկանում, որպեսզի հարաբերությունները շարժվեն բացասական ուղղությամբ. անհրաժեշտ է կառուցել դրանք դիվանագիտության շրջանակներում», - ասել է Թուրքիայի ղեկավարը: