2016 թվականի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 8-ը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

«Հարգելի գործընկերներ, միշտ հարց են տալիս' արդյոք աշխատանքային օր է հունվարի 8-ը: Այո, աշխատանքային օր է: Կառավարության կողմից որևէ փոփոխություն չի արվել, և օրենսդրությունը գործում է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: