Բելգիայի դատախազությունը դեկտեմբերի 29-ին հայտարարել է, որ ձերբակալվել է երկու մարդ, ովքեր կասկածվում են Բրյուսելում զինված հարձակումներ նախապատրաստելու մեջ, որոնք կապված չեն նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Բելգիական դատախազության ներկայացուցչի խոսքով՝ խուզարկությունների արդյունքում, որոնք դեկտեմբերի 27-ին և 28-ին կատարվել են Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանում, Ֆլամանդական Բրաբանտում, Լիեժում և նրա արվարձաններում, ձերբակալվել է վեց մարդ, որոնցից երկուսին կալանքի տակ են վերցրել, մնացած չորսին բաց են թողել:

 

 

Հետաքննությունը գտնում է, որ նրանք ահաբեկչական խմբի անդամներ են և մինչև հունվարի 1-ն ընկած շրջանում Բրյուսելում մի շարք խոշոր ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հավանական կազմակերպիչները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: