Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Արքայական ակումբը» տնային խաղում 3:1 հաշվով հաղթեց  «Ռեալ Սոսյեդադին»:

Մադրիդցիների կազմում դուբլ ձևակերպեց Ռոնալդուն (42' 11 մ, 67') մեկ անգամ էլ աչքի ընկավ Լուկասը 86':

Հավելենք, որ Ռոնալդուն  2015թ-ի 57 խաղերում (բոլոր մրցաշարերում) գոլերի քանակը հասցրեց 57-ի: 

Այս հաղթանակից հետո  «Ռեալը» 36 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական բարձրացավ: Նշենք, որ  «Բարսելոնան» այս տուրի հանդիպումը կանցկացնի ավելի ուշ: