Հունվարի 1-ին, ժամը 10.30-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա ջի» մակնիշի 35 OV 163 պետհամարանիշի (վարորդ ՝ 1982 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

 

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: