Փետրվարի 12-ին, ժամը 17.35-ին, Հ այաստանի նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի Արտաշատի նախընտրական շտաբի պետ Հենրիկ Ավագյանը ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ներքին Դվին գյուղում Հ. Բագրատյանի նախընտրական պաստառները փակցնելու ժամանակ նկատել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները պոկում են պաստառները՝ պատճառաբանելով, որ դրանք ոչ սահմանված վայրում են փակցվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան ամրակցված է Ներքին Դվին գյուղի գյուղապետարանին, իսկ երկու ուղեւորները գյուղապետարանի աշխատակիցներ են, որոնք նույն օրը ներկայացել են բաժին եւ տվել բացատրություն:

Ոստիկանության Արտաշատի բաժնում կատարվում է հետաքննություն: