Արևմուտքն աչք է փակում Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանի՝ Ադոլֆ Հիտլերի և նացիստական Գերմանիայի հանդեպ համակրանք տածելու վրա: Ֆրանսիացի քաղաքական գործիչները զարմանք ու վրդովմունք են հայտնել այն պատճառով, որ եվրոպացի առաջնորդները կարծես չեն նկատում Էրդողանի հայտարարությունները և շարունակում են բանակցություններ վարել նրա հետ:
Ինչպես Twitter-ի միկրոբլոգում իր գրել է պատգամավոր Թիերի Մարիանին. «Էրդողանը որպես օրինակ է բերում նացիստական Գերմանիան, սակայն Եվրոպան աչք է փակում՝ նախընտրելով բանակցել նրա հետ»:
Նման կարծիք է կիսում նաև «Հանրապետականներ» կուսակցությունից իր գործընկեր Վալերի Բուայեն:
«Էրդողանը որպես օրինակ է բերում նացիստական Գերմանիան: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցումը դեռ ուժի մե՞ջ է»,- գրում է նա: